Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին ընդառաջ, Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Օպերացիա Նեմեսիս» փաստավավերագրական դրաման, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի 18-ից մինչև ապրիլի 24-ը:
Ապրիլի 12-ի երեկոյան Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Իտալացի հայտնի դերասանուհի Իզաբելա Ռոսելինին կգլխավորի «Հատուկ հայացք» անվանակարգում Կաննի կինոփառատոնի հատուկ ժյուրին: Նա պաշտոնապես հաստատել է իր համաձայնությունը:
Վերջին շրջանում հաճախ են զատում «պատմողական արձակ» և «վերլուծական արձակ» հասկացությունները և սրանք հակադրում իրար, այնինչ նման հակադրությունը հաճախ տեղին չէ:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպում են ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 10-ին և կգործի մինչև մայիսի 10-ը:
«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ապրիլի 27-ին` ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպում է հայ երաժշտության երեկոներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք և Պրովիդենս քաղաքներում:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...